Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Պաշտոնական. Թոմաս Համարբերգը` ԱԺ-ում

Հունվարի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ:
Հյուրի խնդրանքով պարոն Նիկոյանը ներկայացրեց 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքները, հանձնաժողովի ներկայացրած զեկույցի ընդհանուր նկարագիրը: Մասնավորապես պարոն Նիկոյանը հանձնաժողովի կատարած աշխատանքը դրական գնահատեց հրապարակայնության առումով, բայց, ըստ նրա, չնայած բազում փորձերին, ընդդիմությունը չցանկացավ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
Պարոն Համարբերգի այն հարցին, թե ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած փաստերի հիման վրա հնարավոր չէ՞, արդյոք, նոր փաստեր գտնել, պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգումը նոր փաստեր գտնելու նպատակ ուներ, բայց, ցավոք, դրանք այնքան սակավ էին, որ հնարավոր չէր դրանց հիման վրա մահվան դեպքերի մասին որ-է եզրակացություն ներկայացնել: Իսկ այն հարցին, թե օրենսդրական աշխատանքով ծանրաբեռնված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կարո՞ղ է, արդյոք, արդյունավետ լուծում տալ այն հարցերին, որոնք առաջարկների ձ-ով ժամանակին ներկայացրել է պարոն Նիկոյանի ղեկավարած ժամանակավոր հանձնաժողովը, ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կատարած աշխատանքն ու ներկայացրած զեկույցը իրավական տեսանկյունից` միաժամանակ նկատելով, որ խնդրի հետ կապված տնտեսական ու սոցիալական բազում հարցեր կան, որոնք, իհարկե, հանձնաժողովի իրավասությունների շրջանակում չեն, դրանք նաև չափելի չեն ու լուծման համար տևական ժամանակ է պետք:
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը խորհդարանում հանդիպեց քաղաքական կոալիցիան ներկայացնող պատգամավորների` Արտակ Զաքարյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ) և Հովհաննես Մարգարյանի («Օրինաց երկիր») հետ:
Մարդու իրավունքների հանձնակատարի այցի օրակարգում երեք հիմնական հարցեր են ընդգրկվել` 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերին հետևած զարգացումները, լրատվամիջոցների գործունեությանը և բանակում մարդու իրավունքներին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձան մարտյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքներին: Նաիրա Զոհրաբյանը և Հովհաննես Մարգարյանը` որպես ժամանակավոր հանձնաժողովի անդամներ, ներկայացրին հանձնաժողովի գործունեության հիմնական սկզբունքները: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովը որդեգրել էր սկզբունք` իր գործունեության արդյունքում տալ հանրությանը հուզող հարցերի պատասխանները` առանց քաղաքական շահարկումների: Ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությամբ խորհրդարանն արդեն փոփոխություններ է կատարել «Ոստիկանության մասին», «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» և դատաիրավական համակարգին առնչվող օրենքներում:
Հովհաննես Մարգարյանը հանձնակատարի ուշադրությունը հրավիրեց ժամանակավոր հանձնաժողովի հրապարակային աշխատելաոճի վրա, երբ բոլոր քննարկումներին հրավիրվել են ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Միաժամանակ, որպես կարևոր հանգամանքներ, պատգամավորը նշեց հանձնաժողովում բոլոր որոշումները փոխհամաձայնությամբ ընդունելու, ինչպես նաև որոշ հարցերի պարզաբանման համար մասնագետներ ու փորձագետներ հրավիրելու մոտեցումները:
Արտակ Զաքարյանի բնորոշմամբ` ընդդիմության որոշ հատված շահարկում է մարտի 1-2-ի իրադարձությունները, մինչդեռ կոալիցիան հարցը դիտարկում է իրավական հարթության մեջ: Նա իրավական ու օրենքներից բխող գնահատեց թե մարտյան իրադարձություններին հետևած ձերբակալությունները, և թե ձերբակալվածների զգալի մասին ազատ արձակելը` համաներման և օրենսդրական այլ գործիքների միջոցով: Արտակ Զաքարյանը նշեց, որ իշխանությունները ունեն գերխնդիր ոչ միայն ընդունել լավ օրենքներ, այլ ապահովել դրանց կիրառման հավասարությունը:
Պատգամավորները խոսեցին նաև լրատվամիջոցների գործունեությանը ու մարդու իրավուքներին առնչվող օրենսդրական մի քանի փոփոխությունների մասին: Մասնավորապես նշվեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրինագիծը, որը նախատեսվում է ընդունել գարնանային նստաշրջանում և որը, եվրոպացի փորձագետների գնահատմամբ, լիբերալ է, զրպարտության համար պատասխանատվությունը ապաքրեականացնող օրենքը, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագիծը: Վերջինում, ըստ պատգամավորների, դեռ կան սողանցքներ, և այս առումով ողջունելի համարեցին մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծումը:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ հանդիպեցին նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը և Արտյուշ Շահբազյանը: Հանդիպմանն անդրադարձ եղավ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, խոսքի ազատությանը, ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և այլ հարցերի: Խոսքի ազատության խնդիրների և Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առնչությամբ խմբակցությունը ներկայացրել է առաջարկությունների փաթեթ: Մարտիմեկյան դեպքերի հետագա մոնիտորինգի իրականացման համար ՀՅԴ-ն առաջարկել է ստեղծել առանձին վերահսկող հանձնաժողով, բայց խորհրդարանը որոշել է այդ գործառույթը վերապահել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ուժեղացման տեսանկյունից ՀՅԴ-ն պատրաստ է առաջարկներ ներկայացնել` զինված ուժերում ստեղծված իրադրությունը բարելավելու համար:
Նույն օրը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին հանդիպեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը:
Խմբակցության անդամները ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի խնդրանքով անդրադարձան 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձություններին, դրանց հաջորդած դատավարություններին և ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներին:
Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը իրենց տեսակետները ներկայացրեցին նաև խոսքի ազատության, ՀՌԱՀ-ի գործունեությանը և ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ:
Տիկին Փոստանջյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի ուշադրությունը հրավիրեց նաև բնապահպանական խնդիրներին:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում