«Բլեքբեռն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումով ավարտվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 31-րդ տուրը: Հանդիպման հաշիվը 81-րդ րոպեին բացեց Անտոնիո Վալենսիան, իսկ Էշլի Յանգը 86-րդ րոպեին վերջակետ դրեց հանդիպմանը:
«Բլեքբեռն» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:2,
0:1 Վալենսիա (81’), 0:2 Յանգ (86’):
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներն Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած վերջին 7 հանդիպումներում հաղթանակ են տոնել` խփելով 17 և բաց թողնելով 3 գնդակ:
Հիշեցնենք, որ 31-րդ տուրից հետո Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը վաստակել է 75 միավոր: Երկրորդ հորիզոնականում է «Մանչեսթեր Սիթի»-ն, որն իր ակտիվում ունի 71 միավոր, իսկ լոնդոնյան երկու ակումբները` «Արսենալ»-ը և «Տոտենհեմ»-ը վաստակել են 58-ական միավոր:








































