VG24/7 պորտալը հրապարակել է նոր սերնդի Xbox կոնսոլիի տեխնիկական բնութագրերն ու դրա թողարկման նախատեսված ամսաթիվը. այն վաճառքի դուրս կգա 2013 թ. վերջին:
Պորտալը հաղորդել է, որ Xbox-ը կունենա նաև երկու գրաֆիկային պրոցեսոր, որոնք կգործեն իրարից անկախ: Դեռ ստույգ հայտնի չէ, թե կոնկրետ ինչպիսի վիդեո-չիպեր կհայտնվեն այսպես կոչված Xbox Next-ում, սակայն ենթադրվում է, որ դրանք կլինեն AMD վիդեո քարտերը:
Կոնսոլիի հիմնական պրոցեսորում կլինի 4-ից 6 միջուկ, որոնցից մեկը պատասխանատու կլինի Xbox-ի մեջ տեղադրված Kinect-ի վերահսկման համար:
Նոր կոնսոլին, ըստ ԶԼՄ-ների, կներկայացվի 2013 թ. սկզբին:








































