ԱՄՆ մատակարարման վարչության ղեկավարը հրաժարական է տվել գերատեսչությունում անցկացված ստուգումներից հետո: Վարչությունը զբաղվում է դաշնային կառավարության սեփականության կառավարմամբ և դաշնային հաստատությունների համար տարբեր ապրանքների մատակարարումների հարցերով: Ինչպես հաղորդում է The Washington Post -ը, Մարթա Ջոնսոնը խոստովանել է, որ «հարկատուների գումարները ծախսվել են կուրորեն»: Հրաժարական տալուց առաջ Ջոնսոնը հեռացրել է իր երկու տեղակալներին:
Ջոնսոնը հրաժարական է ներկայացրել ապրիլի 2-ին՝ ստուգումների արդյունքների հրապարակումից մի քանի ժամ առաջ: Մասնավորապես, դաշնային տեսուչի կողմից ստուգվել են 2010 թ. հոկտերմբերին Լաս Վեգասում անցկացված քառօրյա կոնֆերանսի ծախսերը: Գերատեսչությունը դրա վրա ծախսել է 823 հազար դոլար: Պարզվել է, որ դա չափազանց մեծ գումար է նման միջոցառման կազմակերպման համար:








































