Եվրոպայի գիտական առաջատար ինստիտուտների աշխատակիցները ստեղծել են NMD-Chip, որը կարող է ախտորոշել ժառանգաբար փոխանցվող նյարդամկանային հիվանդությունները: Նրանք նաև հետազոտել են մինչ օրս քիչ ուսումնասիրված այն գեները, որոնք ազդում են այդ հիվանդությունների զարգացման վրա: Այս մասին հայտնում է rbc.ru-ն` հղում անելով Մարդու ցողունային բջիջների ուսումնասիրությամբ զբաղվող ինստիտուտի մամլո ծառայությանը:
Մասնագետների պարզաբանմամբ` ժառանգաբար փոխանցվող հիվանդությունները կարող են լինել մկանների կամ նյարդերի դեգեներացիայի հետևանք: Դրանց ճիշտ ախտորոշման համար կարևոր է բացահայտել, թե կոնկրետ ինչպիսի փոփոխություններից են ծագում հիվանդությունները: Նման բացահայտումները մասնագետներին թույլ կտան բուժման ճիշտ տարբերակներ մշակել:
Գենետիկ ախտորոշումն այսուհետ նոր սարքի միջոցով հնարավոր կլինի իրականացնել 72 ժամից մեկ շաբաթվա ընթացքում:











































