Սիրիայի նախկին փոխնախագահ, երկրի գործող նախագահ Բաշար Ալ-Ասադի հորեղաբայր Ռիֆաաթ Ասադը հայտարարել է, որ միջազգային ճնշման պայմաններում «Բաաս» կուսակցության վարչակարգը երկար չի կարող գոյատևել:
BBC-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ պետության ներսում բռնության ներկա ալիքը նախագահի վարչակարգը դարձնում են քաղաքականապես անկարող:
Նշենք, որ Ռիֆաաթ Ալ-Ասադը եղբոր՝ Հաֆեզ Ասադի կառավարման տարիներին կարևոր պաշտոններ է զբաղեցրել երկրում և մեծ դերակատարություն ունեցել: Սակայն 1983 թ. հեղաշրջման անհաջող փորձից հետո աքսորվել է երկրից:








































