Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

ԱՄՆ-ը չի բացահայտում, թե կոնկրետ ինչ օգնություն է ուղարկում Սիրիա

ԱՄՆ-ը չի բացահայտի, թե կոնկրետ ինչ կամ որքան գումարի կապի միջոցներ է ուղարկում Սիրիայի ընդդիմությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդը:

Ընդ որում, ինչպես հաղորդում է CNN-ը, նա խոստովանել է, որ ԱՄՆ-ը վերջին ամիսներին արդեն Սիրիայի ընդդիմությանն ուղարկել է հեռահաղորդակցման սարքավորումներ, որի մասին հրապարակավ ավելի վաղ չէր հայտարարվում:

«Մենք բավական համեստ ծրագիր ունեին «Մերձավորարարևելյան տարածություն» նախաձեռնության շրջանակներում… Այժմ մենք ընդլայնում ենք նրա ծավալները»,- ասել է Նուլանդը:

Նրա խոսքերով՝ այդպիսի գործողությունների նպատակն է «օգնել ընդդիմությանը կապ պաշտպանելու ներսում և արտաքին աշխարհի հետ, օգնել ավելի լավ կազմակեպվելու և տիրապետելու իրադրության մասին տեղեկությանը՝ իշխող վարչակարգի կողմից հարձակումներից խուսափելու համար»:

«Մենք հրապարակավ չենք խոսի այն մասին, թե կոնկրետ ինչ սարքավորումներ նկատի ունենք, ուր են դրանք ուղարկվում… Դրա համար մի շարք հիմնավորումներ կան»,- ասել է Նուլանդը: Նա մի քանի անգամ հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը օգնություն տրամադրում է միայն «քաղաքացիական ընդդիմությանը» և ոչ թե զինված խմբավորումներին:

Այնուհետև դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը դեմ է հանդես գալիս մի շարք արաբական երկրների կողմից Սիրիայի ընդդիմության զինյալներին պարբերաբար ֆինանսավորելու նախաձեռնությանը: «Նրանք սուվերեն որոշումներ են կայացնում այն մասին, ինչ կարևոր են համարում: Մենք նրանց չենք համոզել: Եվ մենք խստորեն համակարգում ենք նրանց հետ մեր գործողությունները»,- ասել է Նուլանդը:

Նա նաև հույս է հայտնել, որ նոր նախագիծը, որի իրագործման մասն ավելի վաղ հայտարարել էր նրա գերատեչությունը, կլինի ինքնատիպ գործոն՝ «զսպելու համար ցանկացած մեկին, ով կփորձի գազանություններ իրականացնել Սիրիայում»:

Վաշինգտոնի կարծիքով՝ իրենց ստեղծած նոր կառույցը կզբաղվի Սիրիայում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկության հավաքագրմամբ և վերլուծությամբ՝ «պաշտպանելով այդ տեղեկատվության վկաներին և աղբյուրները»: Այդ ոլորտում գործադրվող ջանքերի արդյունքում վկայություններ կհավաքվեն հետագա դատական գործընթացի համար այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատություն են կրում Սիրիայում մարդու իրավունքների խախտումների համար:

Նուլանդը վստահեցրել է, որ նոր կառույցը պատրաստ կլինի ուսումնասիրել նաև ընդդիմության կողմից մարդու իրավունքների խախտումները, որոնք կներկայացվեն պաշտոնական Դամասկոսի կողմից: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, քիչ հավանական է, որ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը համագործակցի իրենց հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում