Մեծ Բրիտանիայի թագուհու հրավերով Ջեյմս Բոնդը Դենիել Քրեյգի դերով կմասնակցի Օլիմպիադա 2012-ի բացման արարողությանը: Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, խաղերի բացման միջոցառման ռեժիսոր Դենի Բոյլն ու հայտնի «Գործակալ 077»-ը միապետի թույլտվությամբ Բուքինգհեմյան պալատում կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներ կանցկացնեն: Ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի հուլիսի 27-ին:
Ըստ սցենարի`միապետի գաղտնի ծառայությունների գործակալը թագուհուց ստանում է նոր հանձնարարություն`Լոնդոնում բացել օլիմպիական խաղերը: Հաղորդվում է, որ Եղիսաբեթ Երկրորդը հավանաբար կինոնկարում կհայտնվի վառ էպիզոդիկ դերով: Հանձնարարությունը ստանալուց հետո Բոնդը նստում է պալատի բակում արդեն իրեն սպասող ուղղաթիռն ու ուղևորվում Ստրատֆորդում գտնվող օլիմպիական մարզադաշտ, որտեղ վայրէջք է կատարում օդապարիկով:
Այս տարի Բուքինգհեմյան պալատում մի շարք նախագծեր են իրականացվում` կապված թագուհու գահակալման 60-ամյակի և օլիմպիական խաղերի հետ: Այդ իսկ պատճառով պալատի մամլո ծառայությունը չի ցանկացել նոր ֆիլմի նկարահանումների վերաբերյալ մանրամասներ հաղորդել:










































