Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ մարտին Վրաստան են այցելել 6192 ռուսաստանցիներ: Այս մասին են վկայում Վրաստանի ՆԳՆ-ի տվյալները: 2011 թվականի մարտին Վրաստան էին այցելել Ռուսաստանի 2163 քաղաքացիներ:
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին եռամսյակին Վրաստան է այցելել մոտ 680,000 մարդ, ինչը 40 տոկոսով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ 2011 թվականին Վրաստան է այցելել 2,822,363 մարդ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին միակողմանիորեն վերացրեց Ռուսաստանի հետ անցագրային ռեժիմը:











































