Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն ասել է, որ պատրաստվում է իրականացնել 2012 թվականի խիստ տնտեսական միջոցառումների ծրագիրը` չնայած դրանց դեմ տեղի ունեցած համազգային ցույցին:
Press TV-ի տեղեկացմամբ՝ վարչապետն ասել է, որ իրենց որոշումը փոփոխության ենթակա չէ: Ռախոյի ներկայացրած 2012 թվականի բյուջեն, որը ուրբաթ օրը հաստատվել էր նրա կառավարության կողմից, ներառում է 27 միլիոն եվրոյի չափով հարկերի բարձրացում և ծախսերի կրճատում:
Բյուջեն սառեցնում է հանրային սեկտորի աշխատավարձերը, բարձրացնում ծխախոտի հարկերը: Սա Իսպանիայի ամենախիստ բյուջեն է՝ այն բանից ի վեր, ինչ երկրում ժողովրդավարություն հաստատվեց 1975 թվականին բռնապետ գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվանից հետո:











































