Այսօր, վաղ առավոտյան, Մոսկվայի շինհրապարակներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:
Շինարարական շուկայում գտնվող փակ տարածքում, հնարավոր է, եղել է 15 վարձու աշխատող: Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհվածի մասին:
«Հրդեհը մարած է: Փլատակների մաքրման ժամանակ հայտնաբերվել է 12 մարդու մարմին»,- հաղորդել է աղբյուրը:









































