ԱՄՆ-ում 150 տարվա ազատազրկման է դատապարտվել է Ֆլորիդայի 61-ամյա բնակիչ Էնդրյու Հեմիլթոն Ուիլյամսը, ում մեղավոր են ճանաչել ֆինանսական խարդախության մեջ: Այս մասին հաղորդվում է Հետաքննության դաշնային բյուրոյի կայքում: Lenta.ru-ն հաղորդում է, որ դատավճիռը հրապարակվել է մարտի 30-ին:
Համաձայն դատարանի որոշման՝ պատիժը կրելուց հետո 3 տարվա ընթացքում Ուիլյամսը պետք է գտնվի իրավապահ մարմինների հսկողության տակ:
Ուիլյամսը ստեղծել է Metro Dream Homes ընկերությունը, ներդրողներին խոստացել է մարել նրանց վարկերը` անշարժ գույքի գրավի դիմաց: Հաճախորդներից պահանջվել է առնվազն 50 հազար դոլար ներդրում: Դրա դիմաց չարամիտները պարտավոր էին պարտքը մարել հիպոթեքային կարգով՝ 5-7 տարվա ընթացքում: Որպեսզի ներդրողներին ընկերության բարգավաճման մեջ համոզեին, խաբեբաներն իրենց ծրագրերի շնորհանդեսները կազմակերպում էին թանկարժեք հյուրանոցներում: Հաճախորդներին խոստացել էին, որ պարտքերը կմարեն արված ներդրումների եկամուտներից, սակայն իրականում նրանք հին հաճախորդների պարտքերն էին մարում նոր ներդրումների հաշվին: Այս սխեման գործել է 2005-2007 թվականներին: Ծրագրում ավելի քան հազարավոր մարդիկ ներդրել են մոտ 78 միլիոն դոլար:











































