Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր հայտարարել է, «ԱՄՆ-Հայաստան երկխոսությունն այսօր ինչպես երբեք ամենաբարձր մակարդակի վրա է»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջեւ օրեցօր ամրապնդվող, սերտ եւ խորը հարաբերություններ են զարգանում:
Դեսպանի կարծիքով, անհրաժեշտ է նաև խորացնել տնտեսական հարաբերությունները: Նրա խոսքով, ամերիկահայ գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ:
«Մեր երկրների միջև արտաքին առևտուրը կազմում է տարեկան $200-250 մլն: Պետք է բարելավել գործարար միջավայրը, առեւտուրը և ներդրումներ ներգրավել»,- ասել է դեսպանը:









































