6 ամսական աղջկան բժիշկներն անվանել են «հրաշք», քանի որ նա ծնվել է առանց արյան, բայց ողջ է մնացել:
Daily Mail-ը գրում է, որ Օլիվիա Նորթոնը ծնվել էր արյան մեջ հեմոգլոբինի այնպիսի քիչ քանակությամբ, որ այդ արյունը բժշկական տերմիններով «արյուն» կոչելը սխալ կլիներ:
Բժիշկներն ասել են, որ երեխան երկու ժամից ավել չի կարող ապրել, բայց նա կարողացել է ողջ մնալ, քանի որ կատարվել են արյան մի քանի փոխներարկումներ: Դեպքը տեղի է ունցել Մեծ Բրիտանիայում: Երեխայի մայրն ասել է, որ նոր ծնված ժամանակ երեխան ուրվականի նման սպիտակ է եղել:













































