Պայթեցման միջոցով կվնասազերծվի ձնահյուսի համար վտանգավոր տարածքները Ջաջուռ–Մայիսյան ե/գ-ի հատվածում:
Այս պահի դրությամբ դեպքի վայրում է գտնվում ՀՀ ԱԻՆ Շիրակի ՄՓՎ օպերատիվ խումբը` 6 փրկարարներով, վարչության պետ փ/ծ գ-տ Մ. Սարիբեկյանի գլխավորությամբ:
Աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը: Տարածքի ուսումնասիրության արդյունքում կայացվել է որոշում պայթուցիկ տեղադրելու վերաբերյալ:










































