ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի կանանց ազգային հավաքականը «Միկա» մարզադաշտում ընդունել էր Ավստրիայի ընտրանուն 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում:
Առաջին խաղակեսի սկզբնամասում Գոհար Արմենյանը և Անի Ղուկասյանը առաջ մղեցին մեր թիմին, սակայն մինչև ընդմիջում Նինա Բուրգերը և Կոռնելիա Հաասը երեք գնդակ ուղարկեցին Աննա Կարապետյանի պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսում Բուրգերը ևս մեկ գոլ գրանցեց իր հաշվին, դառնալով հեթ-տրիքի հեղինակ: Հյուրերը հաղթեցին 4:2 հաշվով:










































