Այսօր առավոտյան՝ Երևանի ժամանակով 9:57 րոպեին, Վրաստանի արևմուտքում` Սաիրմե առողջարանային քաղաքում, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5,8 բալ:
Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
Սա տարածաշրջանում արդեն երկրորդ միջին ուժգնության երկրաշարժն է: Կեսօրին երկրաշարժ է արձանագրվել նաև թուրք-վրացական սահմանում` Արդահանի շրջանում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ: