Սոցիալական ցանցերը քայլեր են ձեռնարկում`տղամարդկանց գրավելու համար:
Facebook-ին և Twitter-ին միացած մարդկանց թիվը 2008-2010 թթ. ընկած ժամանակահատվածում կրկնապատկվել է` հասնելով 850 միլիոնի, որոնց 58 տոկոսը կանայք են: Այդ ընթացքում արական սեռի օգտատերերի թիվը 3 տոկոս անկում է գրանցել: Այս մասին են վկայում Pew հետազոտական կենտրոնի տվյալները:
Rutgers համալսարանի հետազոտական խումբը Christian Science Monitor-ին տեղեկացրել է, որ տղամարդիկ սոցիալական մեդիան որպես արտահայտվելու միջոց ավելի քիչ են կիրառում, քան կանայք, քանի որ նրանց բնորոշ չէ իրենց կյանքի մանրամասներն ու մտքերը հրապարակային դարձնելը: