Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, որ եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը.
«Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ այդ հարցը հասունացել է իր լուծման համար: Այն կարող է լուծվել ոչ թե վերջնական տարբերակով, ոչ թե կարգավիճակի վերջնական հստակեցմամբ, այլ նախնական տեսքով: Դրա համար նախ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից:
Հակամարտության կարգավորված չլինելը, փախստականների ու հարկադիր վերաբնակների խնդիրը բացասականորեն է ազդում տարածաշրջանի զարգացման վրա: Ադրբեջանը մշտապես հանդես է եկել բարիդրացիական հարաբերություններ ունենալու դիրքերից»:






































