Համաշխարհային օվկիանոսի էկոլոգիային այս դարաշրջանի վերջին մարդու հասցրած վնասը կարող է կազմել գրեթե 2 տրլն դոլար տարեկան: Այսպիսի եզրակացություն է ներկայացվում «Օվկիանոսների գնահատականը» 300-էջանոց հաշվետվության մեջ, որ պատրաստելե է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի միջազգային ձկնորսության խնդիրներով զբաղվող գիտնականների խումբը՝ Ռաշիդ Սումալիայի գլխավորությամբ:
Բնույթով տնտեսական գնահատականներ տալիս հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Համաշխարհային օվկիանոսի ջրերի աղտոտվածությունը քիմիական արտանետումների հետևանքով, ածխածնային գազի արտանետումը մթնոլորտ և ձնորսության ահռելի չափերը:
Հաշվետվության յուրահատկությունը այն է, որ դրա հեղինակները փորձել են գումարային արտահայտությամբ գնահատել օվկիանոսական ռեսուրսները:
Համաշխարհային օվկիանոսի էկոլոգիայի պաշտպանության ոլորտում ոչ մի քայլ չձեռնարկելու դեպքում, ըստ հաշվետվության հեղինակների, 2100 թ. գլոբալ էկոնոմիկայի վնասը կկազմի 1.979 տրլն դոլար տարեկան:
«Մենք ցույց ենք տալիս, թե ինչպես են տարբեր բացասական գործոններ ազդում մարդկության համար հսկայական նշանակություն ունեցող օվկիանոսի էկոլոգիայի վրա»,- նշել է Ռաշիդ Սումալիան տեղեկատվական գործակալությանը Postmedia News տված հարցազրույցում:
«Մենք նախատեսում ենք, որ այս հաշվետվությունը կօգնի լայն քննարկումներ ծավալել օվկիանոսային ռեսուրսները հսկողության տակ պահելու համար: Անգործության գինը տարեցտարի կավելանա»,- նշել է նա:









































