Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ ապրիլի 1-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 54 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա ս/թ մարտի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ հափշտակել է նրա բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:











































