Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ ձախողվել է Աջարիայում գտնվող Քոբուլեթ հանգստավայրում զբոսաշրջային գոտի ստեղծելու պլանը: Մինչև ամառ այստեղ պետք է կառուցվեր 30 հյուրանոց, սակայն կառուցվում են միայն 3-ը, որոնք շահագործման կհանձնվեն հունիսին:
Աջարիայի կառավարության ներկայացուցիչ Թենգիզ Զոիձեն հայտարարել է, որ, չնայած ներդրողներին առաջարկված առավելագույնս շահավետ պայմաններին, նախագիծը դեռ չի հաջողվել իրագործել: Նա հույս է հայտնել, որ իրավիճակը կշտկվի այս հանգստյան սեզոնից հետո:
Նշվում է, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան անձամբ է Քոբուլեթում հյուրանոցներ կառուցելու առաջարկ արել ուկրաինացի գործարարներին, սակայն դեռևս արդյունքներ չկան:
Հիշեցնենք, որ այս տարի Աջարիայում ակնկալում են ընդունել 1.8 միլիոն զբոսաշրջիկ:









































