Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխնախագահ Մոհամադ Ջավադ Մոհամադիզադեն երեկ հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Լի Կե Չիանի հետ:
Չինաստանում տեղի ունեցած այդ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Իրանի դեսպան Մեհդի Սաֆարին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Մոհամադիզադեն այդ բանակցությունների արդյունքները որակել է որպես «շատ օգտակար և ցանկալի». «Իրանը հուսով է, որ տարեվերջի դրությամբ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կգերազանցի 50 միլիարդ դոլարի սահմանագիծը: Իրանա-չինական հարաբերություններն ընդլայնվում են բոլոր ոլորտներում՝ չնայած Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցներին»:
Նշվում է, որ 2011 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 45 միլիարդ դոլար:







































