Ռուսաստանի Տյումեն քաղաքի մերձակայքում մեկ ժամ առաջ օդանավակայանից թռիչք կատարելիս կործանվել է «ՅութԷյր» ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռը կորել է տեսադաշտից օդանավակայանից թռիչք կատարելուց երկու րոպե անց: Որպես կործանման պատճառ նշվում են տեխնիկական խնդիրները կամ օդաչուի սխալը: Այս մասին հաղորդում է RIA-Novosto գործակալությունը:
Սկզբում աղբյուրները հաղորդում էին, որ հնարավոր է՝ ինքնաթիռում գտնվող 39 ուղևորներն ու անձնակազմի 4 անդամները զոհվել են, սակայն այս պահին ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 9 մարդ ողջ է մնացել:
«Առաջին լրատվական»-ը հետևում է դեպքերի զարգացմանը:







































