Իրաքի նախկին փոխնախագահ Թարիկ Ալ-Խաշիմիին կասկածում են ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ։ Առաջին հերթին նա մեղադրվում է երկրի անվտանգության աշխատակիցների և շիա ուխտագնացների վրա հարձակումներ իրականացնելու մեջ: Խաշիմին այսօր լքել է երկիրը և մեկնել է Քաթար: Այս մասին ասվում է նրա ներկայացուցիչների տարածած շրջաբերականում:
«Ալ-Խաշիմին այսօր լքել է Իրաքյան Քուրդիստանը և ուղևորվել է Դոխա` եղբայրական Քաթար»,- նշվում է մամլո հաղորդագրության մեջ: Նա կհանդիպի Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ Ալ–Թանիի հետ, ինչպես նաև վարչապետ շեյխ Համադ Բեն Ջասեմ Ալ–Թանիի հետ: Դրանից հետո, ինչպես հաղորդվում է, Խաշիմը կայցելի ևս մի քանի այլ երկրներ, իսկ այնուհետև խոստանում է վերադառնալ Քուրդիստան: Քաթարական КИА գործակալությունն արդեն հաստատել է քաղաքական գործչի ժամանումը երկիր:
Սունի իսլամ դավանող Թարիկ Ալ-Խաշիմիի և նրա կողմնակիցների ձերբակալման օրդերը տրվել էր անցած տարվա վերջին: Ալ-Խաշիմին հերքել է բոլոր մեղադրանքները և երկրի վարչապետ շիա Նուրի Ալ-Մալիկին մեղադրել է ամբողջ իշխանությունը «ձեռքում հավաքելու մեջ»:







































