Մոսկվայի Կարմիր հրապարակի տարածքում սպիտակ ժապավեններով ֆլեշ-մոբի ժամանակ ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ:
«Ձերբակալվել է առնվազն 30 մարդ»,- Twitter-ում կիրակի օրը գրել է ընդդիմադիր և իրավապաշտպան Սերգեյ Դավիդսը:
Հիշեցնենք, որ ընդդմադիրներն այսօր նախատեսել էին Կարմիր հրապարակում սպիտակ ժապավեններով զբոսնելու ֆլեշ-մոբ անցկացանել։
Մեկ շաբաթ առաջ Կարմիր հրապարակում նմանատիպ ակցիա տեղի էր ունեցել, որը ևս ավարտվել էր ձերբակալություններով: Այդ ժամանակ ձերբակալվել էր 33 մարդ: Նման ակցիա «Հանուն արդար ընտրությունների» շարժման ակտիվիստները փորձել էին անցկացնել նաև մարտի 8-ին, որի ժամանակ ձերբակալվել էր յոթ մարդ:
Հրապարակը փակելուց և ձերբակալություններից խուսափելու համար ապրիլի մեկի ակցիան շարժման կազմակերպիչները որոշել էին անցկացնել ֆլեշ-մոբի տեսքով։ Այն սկսվելու և ավարտվելու հստակ ժամ չուներ, մարդկանց պարզապես հրավիրում էին «ապրիլի մեկին ցանկացած ժամի ընկերների հետ զբոսնել պատմական Մոսկվայի կենտրոնում»:











































