Ծիծաղի օրը օգտակար է, որովհետև ծիծաղը բուժիչ հատկություններ ունի: Դրա հետ մեկտեղ մասնագետները զգուշացնում են զերծ մնալ չար կատակներից և խնդիրների վրա ծիծաղելուց:
Հոգեբան Ալեքսանդր Ասմոլովի կարծիքով՝ մարդն ինքն իր վրա ծիծաղելով՝ զարգացման հնարավորություններ է ձեռք բերում. «Անձը մահանում է, երբ դադարում է ինքն իր վրա ծիծաղել: Առանց ծիծաղի և ինքնահեգնանքի մարդը դադարում է զարգանալ»:
«Այն մարդիկ, ովքեր անընդհատ կատակում են, նրանք չեն հետևում օրացույցին կատակելու համար, իսկ մռայլ և խիստ մարդիկ հակված են հեգնանքի ու կոպիտ կատակների և վատ են վերաբերվում այս օրվան»,- նշում է հոգեթերապևտ Կոնստանտին Օլոխովոյը:









































