Մաֆիայի հետ կապերի համար դատապարտված իտալացի բանկիրը ձերբակալվել է Թայլանդում։ Այս մասին հաղորդում է BBC News-ը` հղում կատարելով իտալական ոստիկանության տարածած հաղորդագրությանը:
64-ամյա Վիտո Պալացցոլոն գրեթե 30 տարի թաքնվել է իտալական իշխանություններից՝ հիմնականում Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որը հրաժարվել էր նրան հետ ուղարկել Իտալիա: 2009 ապրիլին նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ հանցավոր խմբավորմանը մասնակցություն ունենալու համար: Նրանք ԱՄՆ-ում թմրանյութ են տարածել պիցցաների միջոցով:
Իտալական իշխանությունների տվյալներով` Պալացցոն օգնել է օրինականացնել տասնյակ միլիոնավոր դոլարներ, երբ բանկիր է եղել Շվեյցարիայում: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ չի օգնել մաֆիային, այլ մասնակցել է փողերի լվացմանը, որովհետև իրեն սպառնացել են:
Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել է նրան՝ սոցիալական կայքերի միջովով հետազոտելով նրա ընտանիքի անդամների գործունեությանը: Իտալացու պաշտպանները հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել իրենց հաճախորդի հավանական տեղափոխումը Թայլանդից Իտալիա:










































