Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և արաբական երկրների անվտանգության հարցերի վերաբերյալ ֆորումը, որի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել էր, որ Իրանը սահմանափակ ժամանակ ունի՝ իր միջուկային խնդիրը լուծելու ահմար:
Իրանի և համաշխարհային ուժերի միջև նոր բանակցութուններն ակնկալվում է, որ տեղի կունենան ապրիլին: Միևնույն ժամանակ այդ երկրները շարունակում են ճնշել Իրանին՝ տնտեսական և քաղաքական եղանակներով:
Քլինթոնը ֆորումի ընթացքում ասել է, որ շուտով պարզ կլինի, թե արդյո՞ք Իրանի առաջնորդները պատրաստ են վստահելի ու լուրջ քննարկման և արդյո՞ք նրանք պատրաստ են դնել այս լուրջ խնդրի լուծման հիմքը:
Պետքարտուղարն ավելացրելէ, որ Իրանը պետք է ճիշտ ընտրություն կատարի` ավելացնելով, որ այունամենայնիվ պարզ է այն, որ «այս խնդրին խաղաղ լուծում գտնելու Իրանին տված հնարավորությունը հավերժ չէ»: