Օուքլենդի Սուրբ Պողոսի եպիսկոպոսական դպրոցի մի խումբ 6-րդ դասարանցիներ ինչպես ամեն շաբաթ, այս շաբաթ ևս մաքրել են Կալիֆոռնիայի Մերիթ լիճը:
Ինչպես տեղեկացնում է DailyMail-ը, մաքրման աշխատանքների ժամանակ աշակերտները 15 ֆունտանոց երկու պայուսակ են գտել, որոնց մեջ եղել են շուրջ 100 ոսկե և արծաթե հնատիպ վզնոցներ, մատանիներ, մոմակալներ, գդալներ, ժամացույցներ, արտասահմանյան մետաղադրամներ և այլն: Ճամպրուկներն այնքան ծանր են եղել, որ երեխաները ստիպված են եղել դիմել մասնագետների օգնությանը:
Հայտնաբերված իրերի մեջ եղել է մի վայրկյանաչափ, որի վրա փորագրված է եղել Thomas F. Graham: Հայտնի է, որ վայրկյանաչափի տերը 1921-25 թթ. զբաղեցրել է Նյու Ջերսիի արական դպրոցի տնօրենի պաշտոնը: Նա մահացել է 1935 թ.:
Ոստիկանությունը ենթադրում է, որ ճամպրուկներում կարող են գողացված իրեր լինել: Կատարվում է հետաքննություն: Ոստիկանությունը համեմատում է լճում հայտնաբերված իրերը քաղաքացիների անհետացած իրերի ցուցակում նշվածների հետ: Հնատիպ իրերի տերերին չգտնելու դեպքում «գանձը» կփոխանցվի այն հայտնաբերողների դպրոցին:









































