Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Ռահիմ ալ Քիբի ներկայացմամբ`Սեբհա քաղաքում մեկ շաբաթ շարունակվող ցեղային կռիվներն ավարտվել են, և հաստատվել է հաշտություն:
Ալ Քիբայի տեղեկատվության համաձայն` բախումների հետևանքով զոհվել է մոտ 150 մարդ:
Կառավարությունը համոզված է, որ Սեբհայում առանցքային դիրք գրաված կառավարական զորքերը կնպաստեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի քաղաքացիական պատերազմի ժամանակ ապստամբների կողմից պայքարող աուլյադ-Սուլեյման և սևամորթ թոբու ցեղերի միջև զինված բախումները սկսվել էին անցած երկուշաբթի օրվանից: Հակամարտությունը ծագել էր այն ժամանակ, երբ լուրեր էին տարածվել, որ ցեղի ներկայացուցիչներից մեկին սպանել է մյուս ցեղի անդամներից մեկը:








































