Պիեր Մենդես-Ֆրանսի համալսարանի հոգեբան Լորան Բեգի գլխավորած գիտական խումբը ապացուցել է, որ մեկ բաժակ ալկոհոլի օգտագործումը օգնում է մարդուն իրեն ավելի գրավիչ, զվարճալի և խելացի համարել:
MedDaily-ի փոխանցմամբ` հոգեբանները հետազոտությանը մասնակից են դարձրել 19 հոգուց բաղկացած խումբ: Ալկոհոլի տարբեր չափաբաժինների օգտագործումից հետո մասնակիցներից պահանջվել է գնահատել իրենց գրավչությունը 1-7 բալանոց սանդղակով: Որքան շատ է եղել ալկոհոլի քանակը օրգանիզմում, այնքան ինքնագնահատականը բարձր է եղել:
Հոգեբանների հերթական փորձին` կոկտեյլի համտեսմանը, 94 տղամարդ է մասնակցել: Նրանց հայտնել են, որ կոկտեյլների մի մասն ալկոհոլ է պարունակում: Մասնակիցները, սակայն, չեն իմացել, թե ում բաժին կընկնի կոկտեյլի ալկոհոլային տարբերակը: Կոկտեյլն ըմպելուց հետո նրանցից պահանջվել է գնահատել իրենց գրավչությունը, հումորի զգացումը և այլն:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այս դեպքում ինքնագնահատականի բարձրացում է նկատվել նաև այն մասնակիցների մոտ, որոնց կոկտեյլում ալկոհոլ չի եղել: Պարզվում է` եթե մարդը հավատում է, որ ինքը ալկոհոլ է օգտագոծել, նրա գնահատականն ակամայից բարձրանում է:
Ստացվում է, որ ալկոհոլի դերը ինքնագնահատականի բարձրացման գործում այդքան էլ մեծ չէ: Մասնագետները փաստում են` կարևորը ինքնավստահությունն է:










































