Այսօր Եմենի հարավում կառավարական ուժերի ու «Ալ-Քաիդա»-ի զինյալների միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ: Ինչպես այսօր հաղորդել է «Ալ-Արաբիա»-ն, կատաղի բախումներ են տեղի ունեցել Լախջ նահանգի Մելլա բնակավայրի մոտ:
Բախումները վերսկսվել են այն բանից հետո, երբ ծայրահեղականները հարձակվել են բանակային ստորաբաժանման վրա, որը մասնակցում էր հարևան Աբիյան նահանգում միջազգային ահաբեկչական խմբերի անդամների դեմ գործողությանը:
Հարձակվողներին հաջողվել է խփել երկու տանկ, ի պատասխան ՝ ոչնչացվել է զինյալներով լի 3 մեքենա: Հաղորդվում է երկու կողմերի մեծաքանակ զոհերի մասին, տասնյակ զինվորներ գերեվարվել են:
«Ալ-Քաիդա»-ն անցած տարեվերջից սկսած՝ զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը Եմենի հարավում ու արևելքում:










































