Wednesday, 10 06 2026
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա

Zaman.1915 թվականը և Դինքի չբացահայտված սպանությունը

Այսօր Հրանտ Դինքի սպանության մասին հոդված է տպագրել թուրքական Zaman օրաթերթը։ Հեղինակն է այդ թերթի սյունակագիր Օրհան Քեմալ Չենգիզը: Այն լավագույնս վերլուծում է թուրքական ինքնության բոլոր խնդիրները Հայոց ցեղասպանության և Հրանտ Դինքնի սպանության քողի ներքո:

Երբ մեծ հանցանքներ են կատարվում, դա, իր հերթին, երկրում մեծ փոփոխությունների է բերում: Կամ դու դիմագրավում ես այդ հանցագործությանը, կամ էլ այն ազդում է այն ամենի վրա, ինչ անում ես:
1915 թ. հետո Թուրքիայում նոր կարգ հաստատվեց: Կառավարություններ եկան և գնացին, վարչապետներ ընտրվեցին և կախաղան հանվեցին, զինվորական խունտաները կառավարություններ տապալեցին և այդօրինակ շատ բաներ տեղի ունեցան, բայց քաղաքական և իրավական կարգի հիմքերը մնացին անփոփոխ` մեծ հանցանքը պետք է զմռսվի, այն երբեք չպետք է բացահայտվի:
Սկսած 1915 թվականից՝ մենք ստեղծեցինք թուրքական հասարակության երկդիմի ինքնություն: Իրական ինքնությունը իր բոլոր հիշողություններով թաղվեց, իսկ դրա փոխարեն ստեղծվեց նոր իդեալական պատկեր և դրվեց դրա տեղը: «Իդեալական այդ պատկերի» համաձայն, մենք նոր ազգ ենք, որը ստեղծվել է Օսմանյան կայսրության փլատակների վրա:
Սակայն «նոր ազգի» մեջ բան չփոխվեց. սպանություններն ու ջարդերը շարունակվեցին: Այս նոր ինքնության պայմաններում «ուրիշների» թիվը սկսեց շեշտակի աճել օրեցօր. ոչ մուսուլմաններ, քրդեր, ձախեր, ուղղափառ մուսուլմաններ և ալևիներ: Նրանք բոլոր դարձան «ուրիշներ», իսկ «նոր «ես»-ը» սկսեց ավելի խորանալ: Ովքե՞ր էին այս երկրի քաղաքացիները, ովքե՞ր նրա թշնամիները, ինչո՞ւ մենք այսքան շատ թշնամիներ ունենք:
Ավելի կարևորելու համար այս ինքնությունը, մենք շարունակեցինք վախեցնել ոչ մուսուլմաններին, ալևիներին ջարդեցինք ռազմական ներխուժումներ նախապատրաստելու համար, հազարավոր քրդական գյուղեր այրվեցին, ճնշեցինք ուղղափառ մուսուլմաններին: Եվ այս հանցանքների հեղինակներից ոչ մեկը պատասխանատվության չկանչվեց: Այս հանցանքներ գործողները մնացին անպատիժ:
Ինչպես գիտեն իմ սյունակի մշտական ընթերցողները, ես մեծ ուշադրություն եմ դարձրել այսօրինակ դեպքերին սկսած 2007 թվից: Միշտ փորձել եմ պատասխաններ գտնել, թե ինչո՞ւ են հանցանքներ իրագործվում քրդերի և ոչ մուսուլմանների դեմ: Այս դեպքերը կարող են վերջ դնել թուրքական պետության մոնոլիտ կառուցվածքին:
Եթե մենք հասկանանք այս ամենը, ապա կհասկանանք նաև, թե ինչու սպանվեց Հրանտ Դինքը, և ինչու, չնայած կան բազմաթիվ վկայություններ, դատական գործը դեռ չի ավարտվել: Որպես հայի՝ Դինքի վրա միշտ էլ հարձակումներ եղել են: Բայց, իմ կարծիքով, եղել է մի հայտարաություն, որը նրան միանգամից դարձրել է նշանակետ: Նա ասել էր, որ Սաբինա Գյուկչենը` Մուստաֆա Քեմալի որդեգրած դուստրը, ազգությամբ հայ է եղել: Սա իրական վտանգ էր մեր «երկդիմի աշխարհին»: Նա քանդեց տաբուն, նա մղեց մեզ պայքարելու մեր անցյալի հետ հուզական մակարդակի վրա, որը միակ միջոցն է, որ թույլ է տալիս համաձայնության գալ քո ենթագիտակցության հետ: Ընդամենը մեկ հայտարարությամբ նա մեզ հիշեցրեց մեր արհեստական ինքնության մասին, և թե իրականում ինչ կա դրա տակ թաքնված:
Այն օրվանից, երբ նա սպանվեց, մենք շատ լավ հասկացանք, որ դա արվել է այն մութ քողի ներքո, որը ծածկել է մեզ 1915թվականից: Մարդասպանները բոլորն էլ իրենց գործն ունեցել են. մի թևը նախապատրաստել է սպանությունը, մինչդեռ մյուսը լռել դրա մասին` հետևելով առաջինների իրականացրած յուրաքանչյուր քայլին: Այսօր կան նաև այլ նոր փաստեր, այս խճանկարի նոր կտորներ են հայտնաբերվել: Այսօր մենք գիտենք, որ Դինքի դեմ հարուցված՝ թուրքական ինքնությունը վարկաբեկելու քրեական գործի հեղինակ փաստաբանը լուրջ կապեր է ունեցել ոստիկանության հետ՝ նրանց հետ կապի մեջ լինելով թե՛ գործից առաջ, թե՛ հետո: Նա նաև «Էրգենեկոն»-ի հայտնի գործով գլխավոր մեղադրյալներից է: Իսկ վերջերս էլ իմացանք, որ Տրապիզոնի ոստիկանության ղեկավարը, որը թաքցրել էր Դինքի սպանության վերաբերյալ հետախուզական տվյալները, սերտ կապեր է ունեցել «Էրգենեկոն»-ի մեկ այլ գլխավոր մեղադրյալի հետ:
Կան նաև բազմաթիվ այլ պատառիկներ այս գործից, որոնք ցույց են տալիս մեզ հանցագործության հստակ պատկերը: Հրանտ Դինքը սպանվեց Թուրքիայում հաստատված համակարգի կողմից: Այդ սպանությունը կմնա չբացահայտված այնքան ժամանակ, քանի դեռ մենք բախվում ենք մի համակարգի, որում տեղի են ունենում բոլոր այս սպանությունները: Եթե լուծենք Հրանտ Դինքի սպանության հարցը, ինչի համար կան բոլոր ապացույցները, մենք վերջ կդնենք այս համակարգին, որը ստեղծվել է 1915 թվականին: Ամեն ինչ պարզից էլ պարզ է, չնայած ամեն ինչ անտեսանելի է: Մենք այդ ամենը կտեսնենք, եթե պատրաստ լինենք դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում