Ճապոնացի գիտնականները պատմել են նոր` սարսափելի ցունամիի մասին, որը կառաջանա «Նանկայի ճեղքվածքում». ալիքների բարձրությունը երկրաշարժից հետո կհասնի մինչև 30 մետրի: Ընդ որում` մի շարք վայրերում այն ափին կհասնի մինչև ստորերկրյա ցնցումների դադարումը: «Նանկայի ճեղքվածքն» օվկիանոսային ճեղքված է 900 կմ երկարությամբ, որը տեղակայված է ճապոնական Հոնսյու կղզուց արևելք:
Վերջին անգամ այդպիսի ուժգին երկրաշարժ էր եղել 1946թ. 8.1 մագնիտուդ հզորությամբ: Այն ժամանակ ցունամին ոչնչացրել էր 35 հազարից ավելի բնակելի տներ:
Նոր տվյալների հրապարակումը պայմանավորված է պետական հանձնաժողովի կողմից 2003թ. անցկացված հետազոտության վերանայմամբ: Համաձայն այդ տվյալների` ցունամիի ալիքների բարձրությունը չպետք է գերազանցեր 20 մետրը, սակայն ներկայիս հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ հատվածներում այն կգերազանցի 30 մետրը:
Ավելի ծանր կլինի Կոտի պրեֆեկտուրայի վիճակը (Սիկոկու կղզի), որտեղ ալիքը կհասնի 34.4 մետրի: Տոկիոյի լողափին այն կունենա 2.3 մետր բարձրություն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:











































