Թաիլանդի Յալլա քաղաքում այսօր տեղի է ունեցել 3 պայթյուն: Ներկայում հայտնի է 8 մարդու մահվան մասին, ավելի քան 70-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում կատարելով ոստիկանությանն ու զինծառայողներին:
3 պայթյուն է տեղի ունեցել Յալլայի կենտրոնում կեսօրին՝ մի քանի րոպե դադարներով: Սկզբում պայթել է ավտոմեքենայում, ապա մոտոցիկլետում տեղադրված ռումբը: Դեպքի վայրում հավաքվել են բազմաթիվ մարդիկ ու հենց այդ պահին պայթել է ևս մեկը, որը թաքցված է եղել մոտոցիկլետում:
Բացի այդ` այսօր ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել Խատյայի հյուրանոցում` Սոնգկխլա նահանգի ամենամեծ քաղաքում, սակայն այս անգամ հնարավոր է եղել խուսափել զոհերից:
Եվս մեկ ռումբ էլ պայթել է Պատտանի նահանգի մթերային խանութներից մեկում: Այս նույն շրջանում, ինչպես տեղեկացնում է Agence France-Presse-ը, աշխատել է ևս մեկ պայթուցիկ սարք` տեղակայված մոտոցիկլետում:








































