Wednesday, 10 06 2026
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին

Մետաղների կիսաֆաբրիկատները վաճառվում են ցածր գներով

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» աշխարհում չորրորդն է իր մեծությամբ, որտեղից շահագործում են պղինձ, մոլիբդեն, նրանց ուղեկից կան մի շարք տարրեր՝ ռենիում, պլատին, ոսկի, արծաթ և այլն: ԵՊՀ միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանի խոսքերով՝ տարիներ շարունակ կոնցենտրատը վաճառվում է՝ այս տարրերն էլ մեջը. «Մետաղները վաճառում են կիսաֆաբրիկատ վիճակում, մի քանի անգամ ավելի էժան գնով: Մի տոննա մաքուր մետաղական քրոմը արժե 12.700 դոլար, իսկ կոնցենտրատը վաճառվում է 300 դոլարով»:

Մասնագետը նշեց նաև, որ կիսաֆաբրիկատները վաճառում են Իրանին, հասցնում Փոթի նավահանգիստ և արտահանում եվրոպական մի շարք երկրներ. «Իրանն ունի հանքավայրեր, սակայն չի շահագործում, որովհետև այստեղից անվճար տանում է: Ծուխն էլ մենք ենք շնչում»: Ըստ վիճակագրության՝ ՀՀ-ում ամենաքիչ հիվանդները գտնվում են Գեղարքունիքի մարզում, իսկ ամենաշատ հիվանդները՝ Լոռվա մարզում և Զանգեզուրում: Լոռվա մարզում գտնվում է Ալավերդիի պղնձաձուլական գործարանը, Զանգեզուրում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»:

Վերջինս ընդարձակում է իր տարածքները՝ ըստ ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման, ըստ որի՝ Սյունիքի մարզում գյուղատնտեսական նշանակության 181.7 հա հողատարածք ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ, հողի նպատակային նշանակությունը փոխվել է և դարձել արդյունաբերական և ընդերքօգտագործման նշանակության: Այս հողերից 27 հա պատկանում է Քաջարան գյուղին: Ըստ Կառավարության որոշման՝ հանրային շահը գերակա է օտարվող սեփականության սեփականատերերի շահից, ըստ այդմ էլ բնակելի տարածքները պետք է տեղափոխեն՝ տարածքը արդյունաբերության նպատակներով շահագործելու համար:

Շահեն Խաչատրյանն ասաց, որ շատ լավ կլիներ, եթե շահագործվեին բոլոր հանքերը՝ միայն մի պայմանով՝ եթե վերջնական արտադրանքը կստացվի Հայաստանում. «Հանքավայրերի օգտագործումը կախված է նրանից, թե ով կօգտագործի և ինչպես կօգտագործի: Եթե մոլիբդենի հանքավայր ենք շահագործում, վերջնական մետաղը պիտի շահագործվի ՀՀ-ում: Այդ մոլիբդենը, երկաթը կամ պղինձը առաջին հերթին պիտի դառնան այստեղ տանկեր, հաստոցներ և այլն»:

Խոսելով արտադրական թափոնների մասին, նա ասաց, որ դրանց քանակը հսկայական է, որոնց մեջ կան օգտակար հանածոներ. «Դրանք, իհարկե, ապագայում կդիտվեն որպես օգտակար հանածոներ, շուռ կգան և կկորզեն այդ մետաղները, դրանց մեջ բավականին շատ երկաթ կա»:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով՝ եթե այժմ քայլեր չձեռնարկենք, ապա ապագայում կկանգնենք լուրջ բնապահպանական խնդիրների առջև. «Բնապահպանական խնդիրները մեր հանրապետության ամենացավոտ խնդիրներից են, որովհետև մեր փոքր հանրապետությունում հանքարդյունաբերությունը լայն թափով զարգանում է՝ առանց հաշվի առնելու բնությունը աղտոտելու խնդիրը: Այսօր ունենք աղտոտված օդ, հող և ջուր, ինչը կրճատում է նաև մարդկանց կյանքի տևողությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում