Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության նախորդ խաղային օրվա շրջանակներում տեղի ունեցավ 8 հանդիպում: Նեշվիլը վերջին 10 հանդիպումներում տոնեց իր 9-րդ հաղթանակը և վերջնականապես ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում:
Կարոլինա «Հուրիքանս» – Ուինիպեգ «Ջեթս»՝ 3:4,
Կոլոմբոս «Բլյու Ջաքեթս» – Ֆլորիդա «Փանթերաս»՝ 4:1,
Բաֆալո «Սայբրես» – Փիթսբուրգ «Փինգուինս»՝ 3:5,
Դեթրոյթ «Ռեդ Ուինգ» – Նեշվիլ «Փրեդաթորս»՝ 1:4,
Նյու Յորք «Ռեյնջերս» – Մոնրեալ «Կանադիանս»՝ 4:1,
Կալգարի «Ֆլեյմս» – Կոլորադո «Էվելանշ»՝ 1:4,
Էդմոնտոն «Օյլերս» – Լոս-Անջելես «Քինգս»՝ 1:4,
Վանկուվեր «Քենեքս» – Դալլաս «Սթարս»՝ 5:2:
Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը նախորդ խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Դեթրոյթ «Ռեդ Ուինգ» – Նեշվիլ «Փրեդաթորս» մրցավեճը: Երեկոյի լավագույն խաղացողներ են ճանաչվել Սեմյոն Վարլամովը (Կոլորադո «Էվելանշ») և Ջոնաթան Քուիկը (Լոս-Անջելես «Քինգս»):











































