Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճը 2011 թ. եղել է 1.4 %: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ անցած տարի ՏՀՏ համախառն արտադրանքի ծավալը կազմել է 197 մլն դրամ:
Հիշեցնենք, որ 2011 թ. հոկտեմբերին Սերժ Սարգսյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախագահի կրթական պարգևների շնորհման ժամանակ հայտարարել էր, թե ոլորտը Հայաստանում տարեկան աճում է 25 %-ով։









































