Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանը ավտոմեքենաների վերաարտահանման տեսանկյունից դարձել է տարածաշրջանի առաջատարը: Այս մասին են վկայում Վրաստանի ՆԳՆ-ի իրականացրած համապատասխան հետազոտության արդյունքները:
Վերջին 1 տարվա ընթացքում Վրաստանում ավտոմեքենաների վերաարտահանումն աճել է 4 անգամ, իսկ ավտոմեքենաների ներկրումը՝ 40 տոկոսով: Նոր ավտոմեքենաների քանակն աճել է 10 տոկոսով: Դրա հետ մեկտեղ վերջին մեկ տարում գործնականում ավտոմեքենաներ չեն ներկրվել Ռուսաստանից:
Վրաստանում ավտոմեքենաների ամենահանրահայտ գույներ են ճանաչվել կանաչն ու կարմիրը:










































