Bank of America-ի մենեջերը մեղավոր է ճանաչվել իր հաճախորդներից երկու միլիոն դոլար գողանալու համար:
Daily Mail-ը գրում է, որ40-ամյա Պամելա Քեյ Կոբը 9 տարի շարունակ փոխել է ստորագրությունները և համակարգչային տվյալները:
Կինն այդ գողութունը կատարել է զարդեր և հողատարածք գնելու համար: Բանկի վերաբերյալ նրա ունեցած գիտելիքները թույլ են տվել, որ կարողանա իր խարդախությունները գաղտնի պահել:
Պամելան դատարանում ընդունել է իր մեղքը: Գործընկերները հայտնում են, որ Պամելային երբեք չեն կասկածել, քանի որ վստահել են նրան:








































