Վահան Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կտրականապես հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ինքը ԲՀԿ համամասնական ընտրացուցակից առաջիկայում ինքնաբացարկ է հայտնելու:
«Սա միանշանակ ապատեղեկատվություն է, զարմանալիորեն տարածում գտած հնարովի լուր, որն իրականության հետ որևէ կապ չունի, այնպես որ, անիմաստ է նույնիսկ մեկնաբանել»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով, որոշ մարդկանց համար իր՝ խորհրդարանում հայտնվելը շատ հետաքրքիր է, և այդ է պատճառը, որ նրանք տարատեսակ ապատեղեկատվություն են տարածում:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Վահան Բաբայանը ԲՀԿ համամասնական ընտրացուցակից առաջիկայում ինքնաբացարկ է հայտնելու:








































