Հանրաճանաչ քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին Советский спорт-ի թղթակցի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև «Անժի»-ի պաշտպան Քրիստոֆեր Սամբայի հետ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվ»-ի մարզադաշտի տրիբունայից մարզիկի ուղղությամբ բանան են նետել:
«Մեզ մոտ մարդիկ խորհրդային ոգով են դաստիարակվել: Այն ժամանակ քաղաքացիների մեջ չէին սերմանում գաղափար, որ անհրաժեշտ է պահպանել մարդկանց իրավունքները` անկախ ռասսայական, ազգային և կրոնական պատկանելիությունից: Պետք է բացատրել, որ մաշկի գույնի պատճառով չի կարելի վիրավորել մարդուն:
Մարդն, ով բանան կերավ և նետեց այն, հաջորդ անգամ նարինջ կնետի, քանի որ կապիկները նարինջ էլ են ուտում: Բոլոր դեպքերում, չի կարելի որևէ մեկի վրա ինչ-որ բան նետել կամ էլ միջնամատ ցույց տալ:
Օրենքը չի կարող կարգավորել մարզադաշտերում մրգերի և բանջարեղենների նետման հարցը, սակայն այն թույլ չի տալիս վիրավորանք հասցնել որևէ մեկին»,- ասել է Ժիրինովսկին:







































