Չնայած, որ ԱՄն նախագահ Բարաք Օբաման այժմ զբաղված է աշխատատեղերի ստեղծմամբ, առողջապահության ոլորտի բարեփոխումներով և գալիք ընտրություններով, նրա հետ կապված ամենաշատ քննարկվող թեման այսօր «Չիլի» ապուրի նրա բաղադրատոմսի բաղադրիչներն են:
Daily Mail-ը գրում է, որ Օբամաները Pinterest սոցիալական կայքում տեղադրել են մի բաղադրատոմս, որում, ավանդական բաղադրիչներից բացի, որոնք են՝ սոխը, սխտորը, աղացած տավարի միսը, լոլիկն ու կարմիր լոբին, նախագահի ընտանիքն առաջարկում է ավելացնել կարմիր գինու քացախ: Վերջին բաղադրիչը զարմացրել է սոցիալական ցանցի գրեթե բոլոր օգտատերերին, որոնք հետևում են նախագահի էջին: Նա բաղադրատոմսի վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ է ստացել, որոնցից շատերն ասում են, որ սա ընդհանրապես «Չիլի» ապուրի բաղադրատոմս չէ:
Բայց այստեղ կարևորն այն է, թե ինչպես է Բարաք Օբաման օգտագործում սոցիալական ցանցերը: Նրան կարելի է տեսնել Facebook-ում, Foursquare-ում, Twitter-ում և այժմ նաև՝ Pinterest-ում:
Facebook-ի մենեջեր Քեյտի Հարբաֆն ասել է, որ նախագահի թեկնածուներն օգտագործում են սոցիալական ցանցերը` որպես ոչ քաղաքական գործիքներ, որոնցով իրենց իմիջն ավելի «մարդկային» և ավելի հարազատ են դարձնում ընտրողներին:











































