Արկանզասի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նահանգի այն օրենքը, որը արգելում էր ինտիմ կապի մեջ մտնել 21 տարին չլրացած աշակերտների հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Դատարանը վճռել է, որ սկսած 18 տարեկանից` աշակերտները կարող են փոխադարձ համաձայնության գալու դեպքում սեռական կապի մեջ մտնել այլ չափահաս անձանց հետ, ինչը նրանց սահմանադրական իրավունքն է:
Դատավոր Ջիմ Հաննան միևնույն ժամանակ նկատել է, որ ուսուցիչների նմանատիպ գործողությունները կարող են դիտվել քամահրանքի արժանի: Դատավորներից մեկը, սակայն, չի համաձայնել մեծամասնության հետ` նկատելով, որ այն բացասաբար կազդի կրթության ոլորտի վիճակի վրա:
Հայտնի չէ` արդյոք նահանգը կբողոքարկի՞ որոշումը: Նահանգի շահերը պաշտպանող իրավաբանները պնդում էին, որ օրենքը պաշտպանում էր աշակերտներին ուսուցիչների ոտնձգություններից:









































