Եվրոպայի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչում կայացած «Շալկե» – «Ատլետիկ» հանդիպման ժամանակ դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ռաուլը: Հանդիպումն ավարտվեց 2:4 հաշվով` հօգուտ բասկերի, իսկ Ռաուլը թարմացրեց իր սահմանած ռեկորդը: Իսպանացին հեղինակեց իր 74-րդ և 75-րդ գոլերը եվրագավաթների խաղարկություններում:
Հիշեցնենք, որ Ռաուլից 5-ական գնդակ պակաս են հեղինակել Ֆիլիպո Ինձագին («Միլան») և Գերթ Մյուլլերը («Բավարիա»):








































