Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Հրդեհի ազդանշանը` հաշված վայրկյանների ընթացքում

Հրդեհի ազդանշանը հաշված վայրկյանների ընթացքում:
Հրդեհի բռնկում, ահազանգում, հրշեջների ժամանում դեպքի վայր, բացազատում և հրդեհաշիջում։ Ինչպես ցույց է տալիս փորձը` այս շղթայի մեջ հրդեհի ծագումից հետո թանկարժեք րոպեներ են կորչում, մինչև քնած տանտերը կամ աչալուրջ հարևանը ահազանգում են հրշեջներին։ Եվ այդ րոպեները մարդկային կյանքեր ու նյութական մեծ կորուստներ են արժենում։ Իրենց ողբերգական ծանր հետևանքներով դեպքերից հետո Ռուսաստանի Դաշնությունում մշակեցին հրդեհային անվտանգության, մոնիթորինգի և ազդարարման նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս հրդեհի ծագումից հաշված վայրկյաններ անց ահազանգը հնչեցնել ճգնաժամային կառավարման կենտրոնում։ Ռուսաստանում նաև հատուկ օրենք ընդուվեց, որով հասարակական նշանակության բոլոր օբյեկտներին` դպրոցներ, հիվանդանոցներ, առևտրային ու մշակութային կենտրոններ…, պարզապես պարտադրեցին իրենց հակահրդեհային ահազանգման համակարգերը միացնել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնին։

ՀՀ ԱԻՆ-ն իր ճգնաժամային կառավարման կենտրոնը ստեղծելով ու ներգրավելով արտասահմանյան մի շարք երկրների փորձագետների` փորձում է տեղայնացնել և ներդնել այն լավագույնը, որ այսօր արդյունավետ գործում է աշխարհում։ Իսկ ռուսների ստեղծած «Стрелец-Мониторинг» համակարգը պաշտպանում է ոչ միայն ՌԴ-ի 150 քաղաք, այլև Մեծ Բրիտանիայի հարկային տեսչության, Օքսֆորդի և Լոնդոնի համալսարանների, Ավստրիայի դպրոցների և Հունգարիայի գիտությունների ակադեմիայի շենքերը։

Շատ շուտով ԱԻՆ ՃԿԿ կմիացվեն կարևորագույն բոլորօբյեկտները

Մարտի 30-ին «SOS Systems» ընկերությունը, որը զբաղվում է Հայաստանում նորարար տեխնոլոգիաների, մասնավորապես` մոնիթորինգի ու հակահրդեհային համակարգերի ներդրմամբ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ներկայացրեց` ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ մշակած հրդեհային անվտանգության, մոնիթորինգի և ազդարարման նոր համակարգը։

Շենքերում տեղադրված և կապի բոլոր միջոցներով աշխատող ազդանշանային սարքերի միջոցով հրդեհի, գազի արտահոսքի, ճառագայթման ահազանգը վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով հաղորդվում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։ Այնտեղից երկկողմանի կապի օգնությամբ տագնապի ազդանշանը (ձայնային կամ բջջային հեռախոսի կարճ հաղորդագրությամբ, լուսագրերով և այլ եղանակներով) հաղորդվում է տվյալ շենքում գտնվող մարդկանց և դեպքի վայր են ուղարկվում փրկարարական ուժեր։

Տագնապի ազդանշանի հետ միաժամանակ ՃԿԿ-ում համակարգիչների էկրաններին հայտնվում են տեղեկություններ տվյալ շինության մասին (հատակագիծ, քարտեզ, ճանապարհներ, աշխատակիցների թիվ և այլն)։ Շենքի տարբեր հատվածներում տեղադրված հաղորդիչները կառավարման կենտրոն են փոխանցում տեղեկություններ` ծխի տարածման ուղղության, կրակի օջախների ու շինության առավել վտանգավոր կետերի վերաբերյալ։

« Стрелец-Мониторинг» համակարգը համատեղելի է գրեթե բոլոր մնացած անվտանգության և ազդանշանային համակարգերի հետ։

Ազդարարման անհատական համակարգ

Ընկերությունն արտադրում է նաև ազդարարման անհատական համակարգեր` հրշեջ-փրկարարների անվտանգությունն ապահովելու համար։ Սարքն ամրացվում է հրշեջի գոտուն, և եթե վերջինս 45 վայրկյանից ավելի չի շարժվում, դրա մասին ավտոմատ ազդանշան է գնում հրդեհաշիջման շտաբ։ Նույն սարքից միանում է ուժեղ ձայնային ազդանշան, պարբերաբար տեղի է ունենում լույսի ուժեղ բռնկում, ինչպես նաև ռադիոազդանշանի միջոցով տեղեկություններ են փոխանցվում հրշեջի գտնվելու վայրի մասին, որպեսզի նույնիսկ չափազանց ցածր տեսանելիության պայմաններում հնարավոր լինի գտնել և օգնություն ցուցաբերել նրան։ Երկկողմանի կապի շնորհիվ` հնարավոր է հետևել հրդեհի գոտում զարգացող իրավիճակին և վտանգի դեպքում հրդեհաշիջման շտաբից հրահանգել հրշեջին լքել տարածքը։

«SOS Systems»-ը ՀՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանին հանձնեց հրշեջ-փրկարարների ազդարարման անհատական համակարգի մեկ լրակազմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում