Wednesday, 10 06 2026
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին

Համագործակցության հուշագիր` ՀՀ պաշտպանության նախարարության և պետական կառավարման ակադեմիայի միջև

Մարտի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը: ՊՆ լրատվական ծառաությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:

Համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին և ունկնդիրներին իրենց գիտահետազոտական պրակտիկան անցկացնելու ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին՝ իրականացնելու փորձի փոխանակում ՀՀ ՊՆ մասնագետների հետ փոխադարձ շահեր ներկայացնող այնպիսի հարցերում, ինչպիսիք են զինծառայողների հոգեբանական դիմանկարի կազմումը, զինծառայողերի համար կրթական, տեղեկատվական, ճանաչողական, մշակութային ծրագրերի իրականացումը, մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպումը և այլ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը, կարևորելով զինված ուժերի և երիտասարդության միջև շփումների ընդլայնումը` նպատակ է հետապնդում ՀՀ-ում գործող առաջատար ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերի ուսանողներին հնարավորություն ընձեռել գործնականում կիրառելու ուսումնառության ընթացքում ձեռքբերված տեսական գիտելիքները: Պաշտպանության նախարարությունը սերտ համագործակցություն է ծավալել ՀՀ-ում գործող մի շարք ԲՈՒՀ-երի հետ: Դեռևս 2011թ. համագործակցության, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում ուսումնաարտադրական պրակտիկա անցկացնելու մասին մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել Երևանի Պետական Համալսարանի, Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամի, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հետ:

2012թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում իրենց ուսումնաարտադրական պրակտիկան են անցկացրել վերոնշյալ ԲՈՒՀ-երի տարբեր մասնագիտությամբ ընդհանուր թվով 52 ուսանող /իրավաբաններ, միջազգայնագետներ, քաղաքագետներ, հոգեբաններ, լրագրողներ, թարգմանիչ-լեզվաբաններ/:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում