CNN Türk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը չեղյալ է հայտարարել քրդական Özgür Gündem (Ազատ օրակարգ) թերթի փակման վերաբերյալ օրեր առաջ իր իսկ կայացրած որոշումը:
Մարտի 24-ին դատարանը որոշել էր մեկ ամսով փակել քրդական թերթը: Որպես դրա պատճառ նշվել էր քրդական թերթի կողմից Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) օգտին քարոզչություն կատարելը: Այդ պլանում դատարանն ուշադրություն էր դարձրել քրդական թերթի նյութերի ու լուսանկարների վրա:









































