Saturday, 06 06 2026
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը

Կոալիցիան ձևական է եղել. Վ. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ նախորդ չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձևական է եղել:

«Քննադատությունը երբեք ինքնանպատակ չի եղել: Ես քննադատել եմ այն խնդիրները, որոնք գտել եմ, որ սխալ են արվում, դրանց լուծում չի տրվում, և 4 տարի անց կարելի է ասել, որ իմ բոլոր քննադատություններն էլ արդարացված են եղել` երկրի տնտեսական վիճակը բավական ծանր է, արտաքին քաղաքականությունում հաջողություններ չունենք, այնպես որ՝ տեսել եմ թերություններ, գտել եմ, որ որոշ հարցերում այլ կերպ պետք է վարվել և դրանց մասին խոսել եմ: Այսօր էլ իմ կարծիքը չի փոխվում: Ճիշտ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, թերևս համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք` այդ կոալիցիան ձևական կոալիցիա է եղել, որովհետև իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել և փաստորեն այս 4-5 տարիների ընթացքում արել է այն, ինչ ցանկացել է և երբեք իր գործընկերոջ` «Բարգավաճ Հայաստանի» և նունիսկ ՕԵԿ-ի ձայների կարիքը խորհրդարանում չի զգացել»,- ասել է նա:

Վ. Օսկանյանը նշել է, որ ընտրարշավի ընթացքում այն տեսակետները, որ ունեցել է, շարունակելու է հնչեցնել: Հարցին, թե եթե կոալիցիան ձևական է եղել, ԲՀԿ-ն ինչո՞ւ է տարիներ շարունակ մնացել կոալիցիայի մեջ: «Ես չեմ ուզենա մեկնաբանել մի բան, որին մասնակցություն չեմ ունեցել, բայց կարծում եմ, որ մենք արդեն հասուն պետություն ենք, հավակնում ենք եվրոպական ավելի բարձր ինտեգրացիայի: Կարծում եմ, որ այս խնդիրներին ավելի լուրջ պետք է մոտենանք: Եվ այս ընտրությունները մեզ այդ հնարավորությունը տալիս են: Այսօր քաղաքական ուժերի դասավորումն այնպես է և յուրաքանչյուրի կշիռը, որ եթե հաջորդ խորհրդարանական ընտրությունները կարողացանք ազատ, արդար անցկացնել, մենք իրոք նոր որակի խորհրդարան կունենանք, կլինեն իսկական հակակշիռներ, մենք կստիպվենք իսկական կոալիցիա կազմել»,- պատասխանել է ԲՀԿ-ական Օսկանյանը:

Հարցին, թե «Բարգավաճ Հայաստանն» իրեն պատասխանատու զգո՞ւմ է առկա իրավիճակի համար. «Մեզ մոտ ոչ միայն խորհրդարանում հակակշիռ չկա, այսինքն՝ մի կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն, այլև քաղաքական համակարգում չկա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում